Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ազատությո՛ւն Արթուրին և բոլոր քաղբաբտարկյալներին

Ազատությո՛ւն Արթուրին և բոլոր քաղբաբտարկյալներին
08.09.2025 | 11:40

ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկում է մեր գործընկեր Արթուր Սարգսյանի ապօրինի կալանավորման պայմաններում:

Ինչպես ԱԺ-ում վերջինիս նկատմամբ իրականացված գործընթացը, այնպես էլ խափանման միջոցի վերաբերյալ 2 դատական նիստերը ցույց են տվել, որ առաջադրված մեղադրանքը, նրա նկատմամբ իրականացվող քարոզչական թիրախավորումը որևէ առնչություն չունեն իրականության հետ և այստեղ պարզապես գործ ունենք քաղաքական ճնշումների և հետապնդումների հերթական դրսևորման հետ:

Ի՞նչ էլ ասեն, հորինեն, կեղծեն մեկ է` իրականությունը դրանից չի փոխվի:

Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալ է և ապօրինի կերպով զրկվել է ազատությունից:

Ազատությո՛ւն Արթուրին և բոլոր քաղբաբտարկյալներին:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7492

Մեկնաբանություններ